Սարքավորումներ

Cobas c-111png

Cobas c-111 /Roche diagnostics Գերմանիա

Կենսաքիմիական ավտոմատ անալիզատոր, որը ղեկավարվում է սեփական համակարգչով, կատարում է բազմաթիվ թեստեր՝ ֆերմենտների, սուբստրատների, սպեցիֆիկ սպիտակուցների որոշում: Հետազոտման նյութ են հանդիսանում ամբողջական արյունը, շիճուկը, մեզը, ողնուղեղային հեղուկը:

Այս վերլուծիչը 1 ժամում կարող է կատարել 60-85 հետազոտություն: Անալիզատորի միկրոպրոցեսորային համակարգը նվազեցնում է սարքի պահպանման աշխատանքները: Ունի սեփական հովացման համակարգ, որի շնորհիվ հովացված ռեակտիվի սկավառակները թույլ են տալիս արդյունավետ օգտագործել ռեակտիվը: Ռեակտիվի սրվակները եզակի են Cobas  c -111-ի համար, ունեն 50-200 թեստի տարողություն: Սարքը ունի նաև իոնային ընտրողական էլեկտրոդի /ISE/ մոդուլ, որի շնորհիվ կարող է իրականացնել էլէկտրոլիտային վերլուծություն /1 ժամում 180 արդյունք/: Cobas c -111 անալիզատորն ունի բարձր կատարողականություն: Դինամիկ փոխանցման գլխիկը զգալիորեն նվազեցնում է աշխատանքի բարդությունը:

Սարքն ունի ջրի և թափոնների տարաներ, որոնք  խողովակներով միացված են սարքին և ապահովում են աշխատանքի անվտանգությունն ու ճշտգրտությունը: Սարքը պահանջում է հատուկ խնամք և սպասարկում /էլեկտրոդների խողովակների և նմուշային զոնդերի մաքրում/: Դրա շնորհիվ էլ իրականացվում է նմուշի նյութի ճիշտ մշակումը:

Diagnostica stago (Start 4) Ֆրանսիա

Այս անալիզատորը նախատեսված է արյան պլազմայի նմուշների մակարդելիության համակարգի բոլոր գործոնները չափելու համար: Անալիզատորի շահագործման սկզբունքը հիմնված է սարքի կողմից ամրագրված արյան մակարդակի կամ ֆիբրինային թելերի առաջացման պահի միջև ընկած ժամանակահատվածի չափման վրա: Կոագուլոմետրում օգտագործվում է էլեկտրամեխանիկական թրոմբի հայտնաբերման մեթոդը: 

Վերլուծիչն ունի ներկառուցված ծրագրակազմ, որն օգտագործվում է՝ չափումներ կատարելու և արդյունքներ դիտելու, կարգաբերման պարամետրերը փոխելու, տվյալների հիշողությունը դիտելու համար և այլն: Սարքը համարվում է միջազգային ոսկե ստանդարտ արյան մակարդելիության գործոնների որոշման համար:

Sysmex XP-300 Ճապոնիա

Ավտոմատ արյունաբանական կայուն ու հուսալի անալիզատոր, որը օգտագործվում է արյան բջիջները ֆիքսված ծավալով հաշվելու համար: Համարվում է հեմատոկրիտի չափման ուղղակի մեթոդ, որոշում է հեմոգլոբինի կոնցենտրացիան նույնիսկ ծանր լեյկոցիտոզի և լիպեմիայի դեպքում:

Վերլուծության արդյունքը արժեքներ է տալիս 20 պարամետրերի համար և լրացուցիչ 3 հիստոգրամ: Արդյունքները տպվում են ներքին ջերմային տպիչի վրա: Վերլուծիչը  ունի մի շարք առանձնահատկություններ՝ հպման էկրան և ռեակտիվների կառավարման յուրահատուկ համակարգ, որոնք ապահովում են բարձրակարգ կլինիկական ախտորոշում և օգտագործման հարմարավետություն: Այս տեխնոլոգիան ունի հեշտացված և պարզեցված համակարգ՝ մեկ կոճակով ընտրություն նմուշառման և տեխնիկական սպասարկման համար: Սարքը 1 ժամում կարող է տալ  60  նմուշի արդյունք:

Cobas H 232 Գերմանիա

Արագ ախտորոշիչ , իմունոքիմիական էքսպրես  անալիզատոր, որն օգտագործվում է սրտային անբավարարության, միոկարդի վնասման, երակային թրոմբոզի ցուցանիշների արդյունավետ ախտորոշման և գնահատման համար:  Հետազոտության տևողությունը 1 նմուշի համար 10-15 րոպե է: Սա արագ և հեշտ շահագործվող սարք է, կարող է տրամադրել թեստի որակական արդյունքը մինչ թեստի ավարտը (քանակական  արդյունք):

9180 Electrolyte analyzer Գերմանիա

Բարձրակարգ էլեկտրոլիտային  անալիզատոր։ Նրա հիմնական մասն են կազմում երկարակյաց, առանց տեխնիկական սպասարկման էլեկտրոդները, հավաքման խողովակները և SnapPak-ը՝ հեղուկ փաթեթ, որտեղ պահվում են ռեակտիվները և թափոնները՝ բացառելով տարաների բազմակի փոփոխության կամ թափոնների կառավարման անհրաժեշտությունը: Սարքը ինքն է վերահսկում ռեակտիվի քանակը և անհրաժեշտության դեպքում  օգտվողին հուշում  տեղադրել նոր SnapPak: Այս անալիզատորը հնարավորություն է տալիս կատարել 7 տարբեր , փոխարինելի էլեկտրոլիտների կազմաձևերի ընտրություն:  Էլեկտրոլիտների ընտրացանկերը, որակի վերահսկողության և նմուշի  արդյունքները ցույց են տրվում լուսապատկերային էկրանին: Հետազոտության տևողությունը 1 նմուշի համար 50 վրկ է, հետևաբար սարքը կարող է տալ  մինչև 60 նմուշի արդյունք: