Բժշկական ծառայություններ

Կենտրոնն իրականացնում է ախտորոշիչ և բուժական միջոցառումների ծառայություններ՝ կապված սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հետ։ Այն կազմված է երկու կաթետերիզացիոն լաբորատորիաներից (ինվազիվ միջամտության սրահներից), հետազոտության և ախտորոշման սրահներից, ռենտգեն կաբինետից, լաբորատորիայից, ինչպես նաև վերակենդանացման բաժանմունքից և շտապ օգնության համար հատկացված հատուկ ընդունելության սրահից։

Կենտրոնը համալրված է ժամանակակից բժշկական սարքավորումներով և տեխնիկայով։

Կենտրոնի գործունեության կազմակերպումն ու կարգը

Կենտրոնում բժշկական հերթապահաթյունն իրականացվում է շաբաթվա բոլոր օրերին 24-ժամյա ռեժիմով։ Ամեն օր առավոտյան ժամը 9-ին բժշկական թիմը և միմյանց փոխարինող 2 հերթապահ անձնակազմը միասին խորհդակցություն են անցկացնում։ Այնուհետև ավագ բուժքույրը տեղեկատվությունը փոխանցում է ամբողջ բուժ-անձնակազմին՝ պացիենտներին համապատասխան բուժում և խնամք ցուցաբերելու համար։

Պացիենտներին որակյալ և հետևողական բժշկական ծառայություն մատուցելու նպատակով բժշկական գործերը պահպանվում են մեր կենտրոնում։

Ընդունելիություն և գրանցում կոնսուլտացիայի համար/հետազոտություն/

Ընդունարանում ադմինիստրատիվ-վճարային հարցերը լուծելուց հետո պացիենտը բուժքրոջ կողմից ուղեկցվում է բժշկի մոտ հետազոտվելու։ Բժիշկը պացիենտին հետազոտելուց հետո կատարում է ախտորոշում, որի հիման վրա, ելնելով պացիենտի առողջական վիճակից, կամ առաջարկվում է 2-րդ հետազոտություն կամ էլ ինվազիվ միջամտություն։

Ընդունելություն և գրանցում ինվազիվ միջամտության համար/կորոնագրաֆիա/

Հետազոտության արդյունքում ծրագրված ինվազիվ միջամտության, ինչպես նաև նախապես չգրանցված շտապ դեպքերի ժամանակ, պացիենտի կամ հարազատների հետ պայմանագիր է կնքվում, որին կցվում է նախնական նախահաշիվ։ Այն համաձայնեցվում է պացիենտի հետ։ Ադմինիստրատիվ-վճարային հարցերը լուծելուց հետո պացիենտը բուժ-անձնակազմի կողմից ուղեկցվում է բաժանմունք՝ ինվազիվ միջամտությանը նախապատրաստվելու համար, որից հետո տեղափոխվում է վիրահատարան։ Հետազոտության ամբողջ տվյալները թվայնացվում են և CD կրիչի ձևով փոխանցվում պացիենտին։

Պացիենտի դուրս գրում

Բժշկի թույտվությամբ որոշվում է պացիենտի դուրս գրման օրը։ Համապատասխան վճարումները կատարելուց հետո պացիենտին են տրվում բժշկական եզրակացությունը /էպիկրիզը/, ինվազիվ միջամտության ընթացքում գանցված տեսաերիզը և դեղատոմսը։ Ընդունարանում պացիենտին նշանակվում է հետվիրահատական 1 անվճար  հետազոտություն։