Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի պատմությունը

Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի նախապատմությունը սկսվում է շատ տարիներ առաջ՝ դեռևս 1988թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարիներին, երբ օգնության նպատակով Հայաստան ժամանեցին ֆրանսահայ բժիշկներ։ Նրանց թվում էր նաև կենտրոնի հիմնադիր, սրտաբան Ավետիս Մատիկյանը։ Ժամանած բժիշկներն, ականտես լինելով արհավիրքին, ծավալեցին բարեգործական գործունեություն։ 

1988թ․-ի  աշխարհագրական ծանր իրավիճակում, որին հաջորդեց ԽՍՀՄ փլուզումը, Հայաստանի Հանրապետության անկախացումը, Արցախյան պատերազմը, սփյուռքահայ մեր բժիշկներն արեցին հնարավորը՝ հայրենիքին օգնելւ համար։

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ստեղծել էին առողջապահական համակարգի ճգնաժամ։ Հաշվի առնելով իրավիճակը, բժիշկ Ավետիս Մատիկյանը, ինչպես նաև մի շարք այլ մարսելահայ բժիշկներ, սկսեցին համագործակցել Երևանի հիվանդանոցների հետ՝  նվիրաբերելով ֆրանսիական ժամանակակից բժշկական տեխնիկա, դեղորայք  և վերապատրաստելով տեղի մասնագետներին բուժման նորագույն մեթոդներով։

1990-ականների վերջին, երկար տարիների աշխատանքի և համագործակցության արդյունքում, Ավետիս Մատիկյանի մոտ միտք առաջացավ Հայաստանի հարավում ստեղծել սրտանոթային կենտրոն, որն առավել մատչելի և հասանելի կլիներ ոչ միայն Սյունիքի և հարակից շրջանների, այլև Արցախի բնակչության համար։

2000-ականների սկզբին ձևավորվեց աշխատանքային խումբ։ Մարսելահայերը, ֆրանսահայ այլ համայնքներ, նույնիսկ ֆրանսիացիներն արձագանքեցին և նվիրատվություններ կատարեցին այս <<կյանք տվող>> սրտանոթային կենտրոնի ստեղծմանն ու կայացմանը։  Վայրն ընտրվեց Գորիսը, քանի որ հարավային մասում կենտրոնական դիրք էր գրավում հենց այս քաղաքը։

2008-2011թթ – Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի շենքի կառուցում

2011-2013 թթ – կենտրոնի հագեցում բժշկական սարքավորումներով և անձնակազմի վերապաստաստում

2013թ – կենտրոնի պաշտոնական բացում

Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի առաքելությունը

Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը տարածաշրջանում ունի չափազանց կարևոր դեր։ Այն միակն է Սյունիքի մարզում, որ իրականցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշիչ, բուժական և կանխարգելիչ  միջոցառումների համալիր ծառայություններ, հագեցված լինելով  նորագույն տեխնիկայով և բարձրակարգ մասնագետներով։

Կենտրոնի հիմնադրման օրվանից մեր առաքելությունն  է՝ փրկել մարդկային կյանքեր անկախ պացիենտի ֆինանսական հնարավորություններից։

Մեր նշանաբանն է՝ որակ, չորս տառանոց բառ, որի մեջ ամփոփված է մեր ամբողջ գործունեությունը։