2020թ․ Սեպտեմբեր – Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը մեր մասին

luere.am

Գորիսում գործող ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնը նոր տնօրեն ունի, նա վերադարձել է Ֆրանսիայից։

Կարինե Բեկնազարյան (Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի տնօրեն) –
Տնօրենը աշխատանքը ստանձնելուց հետո առաջնային է համարում կադրերի մասնագիտական հմտությունների ստուգումը, կատարելագործումը։ Նոր կադրերով համալրված կենտրոնում գիտելիքների ստուգման միջոցառումներ են անցկացվում։

Հայրապետյան Տաթևիկ (սրտաբան) – Հայաստանի հարավային թևի և Արցախի համար 2012 թ. կառուցված այս կենտրոնում շատ հաճախ Ֆրանսիայից մասնագետներն են այցելում և բարդ վիրահատություններ իրականացնում, իսկ բժշկական անձնակազմը վերապատրաստվում է բարեկամ երկրում։

Ի դեպ, ռազմավարական նշանակություն ունեցող և նոր կադրերով համալրված այս կենտրոնը Հայաստանի առողջապահության նախարարությունը ճանաչել է գերազանց սրտաբանական կենտրոն հարավային տարածաշրջանում։

Leave a Reply